Էրդողանին վիրավորելու մեղադրանքով Թուրքիայում շարունակվում են ձերբակալությունները
https://parstoday.ir/hy/news/world-i186536-Էրդողանին_վիրավորելու_մեղադրանքով_Թուրքիայում_շարունակվում_են_ձերբակալությունները
Էրդողանին քննադատելու համար Թուրքիայում քաղաքացիների ձերբակալությունը շարունակվել է հացթուխների արհմիության ղեկավարի ձերբակալությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2022 13:36 Asia/Tehran
  • Էրդողանին վիրավորելու մեղադրանքով Թուրքիայում շարունակվում են ձերբակալությունները

Էրդողանին քննադատելու համար Թուրքիայում քաղաքացիների ձերբակալությունը շարունակվել է հացթուխների արհմիության ղեկավարի ձերբակալությամբ։

Շաֆաղնա լրատվական գործակալության փոխանցմամբ՝  հինգշաբթի օրը Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է հացթուխների արհմիության ղեկավար Ջահան Կոլիվարին։

«Հաբերթուրք» հեռուստաալիքին տված հեռուստահարցազրույցում, անդրադառնալով Թուրքիայում հացի թանկացմանն ու գնաճին, և Թուրքիայում Ռեջեբ Թայիբ Էրդողանի 20-ամյա իշխանությանը, Կոլիվարն Էրդողանի կողմնակիցներին «հիմար» է անվանել։

Չորեքշաբթի Ստամբուլի դատարանը հացթուխների արհմիության ղեկավարին ձերբակալելու որոշում է կայացրել։

Թուրքիան քննադատության է ենթարկվել ակտիվիստների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից՝ խոսքի ազատությունը խախտելու համար։

Մինչ այժմ նույն մեղադրանքով Թուրքիայում ձերբակալվել են բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ քաղաքական ու հասարակական ականավոր գործիչներ։

Հունվարի 23-ին ոստիկանությունը Ստամբուլում ձերբակալել է թուրք հայտնի լրագրող Սադաֆ Քաբաշին։

Թուրքական «Զաման» թերթը գրել է.«2014 թվականից մինչև 2020 թվականը դատապարտվել է 38 հազար 581 մարդ։