Էրդողանը հրամանագիր է ստորագրել Իսրայելում Թուրքիայի դեսպան նշանակելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i186730-Էրդողանը_հրամանագիր_է_ստորագրել_Իսրայելում_Թուրքիայի_դեսպան_նշանակելու_մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Շակիր Օզքան Թորունլարին Իսրայելում Թուրքիայի դեսպան նշանակելու մասին: Որոշումը կայացվել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2022 11:53 Asia/Tehran
  • Էրդողանը հրամանագիր է ստորագրել Իսրայելում Թուրքիայի դեսպան նշանակելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Շակիր Օզքան Թորունլարին Իսրայելում Թուրքիայի դեսպան նշանակելու մասին: Որոշումը կայացվել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո։

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան որոշում է կայացրել դեսպան նշանակել Իսրայելում եւ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։

Թորունլարն ավելի վաղ զբաղեցրել է Պաղեստինում դեսպանի պաշտոնը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am