Բայդենն ու Էրդողանը հանդիպման ժամանակ հարցերի լայն շրջանակ են քննարկել
https://parstoday.ir/hy/news/world-i186912-Բայդենն_ու_Էրդողանը_հանդիպման_ժամանակ_հարցերի_լայն_շրջանակ_են_քննարկել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ինդոնեզիայի Բալի կղզում G20-ի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հարցերի բավականին լայն շրջանակ են քննարկել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2022 14:06 Asia/Tehran
  • Բայդենն ու Էրդողանը հանդիպման ժամանակ հարցերի լայն շրջանակ են քննարկել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ինդոնեզիայի Բալի կղզում G20-ի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հարցերի բավականին լայն շրջանակ են քննարկել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են Թուրքական ԶԼՄ-ները:

Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության ընթացքին, Ռուս-ուկրաինական հարաբերություններին, «հացահատիկային միջանցքին», ամերիկյան F-16 կործանիչների շուրջ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցություններին, ինչպես նաև փոխադարձ տնտեսական կապերին առնչվող հարցեր:

Բայդենը Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի առիթով ցավակցություն է հայտնել Էրդողանին:

armenpress.am