Բայդենն ու Էրդողանը հանդիպման ժամանակ հարցերի լայն շրջանակ են քննարկել
Նոյեմբեր 15, 2022 14:06 Asia/Tehran
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ինդոնեզիայի Բալի կղզում G20-ի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հարցերի բավականին լայն շրջանակ են քննարկել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են Թուրքական ԶԼՄ-ները:
Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության ընթացքին, Ռուս-ուկրաինական հարաբերություններին, «հացահատիկային միջանցքին», ամերիկյան F-16 կործանիչների շուրջ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցություններին, ինչպես նաև փոխադարձ տնտեսական կապերին առնչվող հարցեր:
Բայդենը Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի առիթով ցավակցություն է հայտնել Էրդողանին:
armenpress.am
Պիտակ