Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը մասնակցում են Թուրքիայում ընթացող զորավարժություններին
https://parstoday.ir/hy/news/world-i187042-Ադրբեջանը_Ղազախստանը_և_Ղրղզստանը_մասնակցում_են_Թուրքիայում_ընթացող_զորավարժություններին
Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, ինչպես նաև չճանածված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության զինծառայողները մասնակցում են թուրքական Իսպարտայում ընթացող զորավարժություններին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2022 16:14 Asia/Tehran
  • Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը մասնակցում են Թուրքիայում ընթացող զորավարժություններին

Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, ինչպես նաև չճանածված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության զինծառայողները մասնակցում են թուրքական Իսպարտայում ընթացող զորավարժություններին։

Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, գրում է Haqqin.az-ը։

«Մենք միասնական ենք, հավասար և հզոր։ Թյուրքական պետությունների զինծառայողները հանդիպել են Իսպարտայում։ Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության զինծառայողները նախապատրաստություն են անցնում «Բնակավայրերում ահաբեկիչների դեմ պայքարի 21-րդ օպերատիվ դասընթացի շրջանակում»,- ասվում է Թուրքիայի ՊՆ հաղորդագրության մեջ:

panarmenian.net