Թուրքիան վճռական է կառուցել երկրորդ ատոմակայանը
https://parstoday.ir/hy/news/world-i187118-Թուրքիան_վճռական_է_կառուցել_երկրորդ_ատոմակայանը
Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ շարունակվում են խորհրդակցությունները՝ Թուրքիայի երկրորդ ատոմակայանի կառուցման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2022 07:50 Asia/Tehran
  • Թուրքիան վճռական է կառուցել երկրորդ ատոմակայանը

Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ շարունակվում են խորհրդակցությունները՝ Թուրքիայի երկրորդ ատոմակայանի կառուցման համար:

Թուրքիան ռուսական ընկերության մասնակցությամբ առաջին ատոմակայանի շինարարությունը սկսել է 2015թ.:  Մինչ այս ատոմակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել առաջիկա մեկ-երկու տարում, Անկարան որոշել է սկսել երկրորդ ատոմակայանի կառուցումը։

ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ատոմակայանի կառուցման շուրջ բանակցությունները շարունակվում են։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ այս ատոմակայանը նման է «Աքքույու»-ի էլեկտրակայանին և հավանաբար կառուցվելու է Թուրքիայի հյուսիսում գտնվող Սինոպ քաղաքում։

Էրդողանը հույս է հայտնել, որ երկրորդ էլեկտրակայանի կառուցմամբ Թուրքիան շատ ավելի լավ վիճակում կհայտնվի եւ էներգիա արտահանելու հնարավորություն կունենա։

Թուրքիայի նախագահը նոյեմբերին ասել էր, որ Անկարան և Մոսկվան բանակցում են Թուրքիայում ևս երկու ատոմակայանների կառուցման շուրջ, որոնցից մեկը պետք է կառուցվի Սինոպ քաղաքում։

Թուրքիայի հարավում գտնվող Մերսին նահանգում գտնվող «Աքքույու» էլեկտրակայանը կառուցում է Rosatom-ը։ Այս էլեկտրակայանի առաջին էներգաբլոկի շահագործումը նախատեսվում է 2023 թվականին։ Ծրագրի համաձայն՝ «Աքքույու»-ի ատոմակայանը ամբողջությամբ կշահագործվի 2025 թվականին։