Չավուշօղլուն հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i187820-Չավուշօղլուն_հայտարարել_է_այսպես_կոչված_Զանգեզուրի_միջանցքի_ռազմավարական_նշանակության_մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի, Ասիայի եւ Եվրոպայի միջեւ առեւտրի համար այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2022 15:55 Asia/Tehran
  • Չավուշօղլուն հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակության մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի, Ասիայի եւ Եվրոպայի միջեւ առեւտրի համար այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակության մասին։

Այս մասին նա հայտարարել է Ակտաուում Թուրքիայի, Ղազախստանի եւ Ադրբեջանի տրանսպորտի եւ արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման բացման ժամանակ, փոխանցում է Անադոլուն։

Նրա խոսքով՝ «Հարավային Կովկասի նոր իրողությունները նույնպես ներդրում են բեռների երկարաժամկետ փոխադրման մեխանիզմներում»։ Նա նշել է 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում երկու նոր օդանավակայանների բացման մասին, որոնք «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանը կկապեն աշխարհի հետ»։

news.am