Ֆրանսիայում սպիտակուցային մթերք և սննդամթերք վաճառողները հանրահավաք են անցկացրել խորհրդարանի դիմաց
https://parstoday.ir/hy/news/world-i187934-Ֆրանսիայում_սպիտակուցային_մթերք_և_սննդամթերք_վաճառողները_հանրահավաք_են_անցկացրել_խորհրդարանի_դիմաց
Ֆրանսիայում սպիտակուցային մթերք և սննդամթերք վաճառողների ասոցիացիայի ակտիվիստները բողոքի ցույց են անցկացրել այդ երկրի խորհրդարանի առջև՝ ի նշան բողոքի էներգիայի ծախսերի աճի դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2022 14:40 Asia/Tehran
  • Ֆրանսիայում սպիտակուցային  մթերք և սննդամթերք վաճառողները հանրահավաք են անցկացրել խորհրդարանի դիմաց

Ֆրանսիայում սպիտակուցային մթերք և սննդամթերք վաճառողների ասոցիացիայի ակտիվիստները բողոքի ցույց են անցկացրել այդ երկրի խորհրդարանի առջև՝ ի նշան բողոքի էներգիայի ծախսերի աճի դեմ։

Ֆրանսիայի սպիտակուցային մթերք և  սննդամթերք վաճառողների ասոցիացիայի ղեկավար Ժան-Ֆրանսուա Գիարդը ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարել է,որ  երեքշաբթի օրն անցկացված բողոքի ցույցի նպատակն է  երկրի պաշտոնյաներին տեղեկացնել գնաճի հետ կապված մարտահրավերների մասին։

Ժան-Ֆրանսուա Գիարդը մտահոգություն հայտնելով սպիտակուցային մթերք և սննդամթերք վաճառողների ասոցիացիայի  ակտիվիստներին պարտադրված ծախսերի վերաբերյալ, ընդգծել է.«Մեր ընկերությունները բազմազգ չեն, և ճնշումը պետք է նվազեցնել»։

Նա հավելել է,-«Առանց աջակցության այս աշխատատեղերը կանգնած են  ոչնչացման կամ աշխատողների հեռացման վտանգի առջև»։

Էներգիայի պարտադրված ծախսերի աճը սպառնում է  արհեստավորների բիզնեսին։