Մակրոնը Վաշինգտոնին խորհուրդ է տվել Եվրոպան չդիտարկել որպես «փոփոխական մեծություն»
Փարիզը շահագրգռված է Վաշինգտոնի հետ ռազմավարական երկխոսության և ընդհանուր հարցերի քննարկման վերականգնման հարցում: Դեկտեմբեի 1-ին այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ կատարած այցի ընթացքում:
«Ֆրանսիան ցանկանում է վերականգնել ռազմավարական երկխոսությունը և ընդհանուր հարցերի քննարկումը Միացյալ Նահանգների հետ: Մեր հանդեպ ծառացած մարտահրավերները պահանջում են ավելի սերտ համագործացություն», – ասել է Մակրոնը ֆրանսիական սփյուռքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ:
Դրա հետ մեկտեղ Մակրոնը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգների հովանավորչական ծրագրերը, կապված «Գնաճի նվազեցման մասին ակտի» շրջանակներում ամերիկյան ընկերությունների սուբսիդավորման հետ, «սպառնում են պառակտել Արևմուտքը»:
lragir.am