Ֆրանսիայի խոշորագույն արհմիությունը նախազգուշացրել է զանգվածային գործադուլ անցկացնելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i188864-Ֆրանսիայի_խոշորագույն_արհմիությունը_նախազգուշացրել_է_զանգվածային_գործադուլ_անցկացնելու_կապակցությամբ
Ֆրանսիայի առաջատար արհմիությունը հայտարարել է, որ եթե կառավարությունը չչեղարկի կենսաթոշակային կանոնակարգի բարեփոխումը, Ֆրանսիան 2023 թվականին ականատես կլինի զանգվածային գործադուլների ալիքի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2022 13:49 Asia/Tehran
  • Ֆրանսիայի խոշորագույն արհմիությունը նախազգուշացրել է զանգվածային գործադուլ անցկացնելու կապակցությամբ

Ֆրանսիայի առաջատար արհմիությունը հայտարարել է, որ եթե կառավարությունը չչեղարկի կենսաթոշակային կանոնակարգի բարեփոխումը, Ֆրանսիան 2023 թվականին ականատես կլինի զանգվածային գործադուլների ալիքի։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է փոփոխություններ մտցնելով կենսաթոշակային կանոնակարգում՝ մինչև 2031 թվականը կենսաթոշակային տարիքը 62-ից հասցնել 65-ի։

Ֆրանսիայի ամենամեծ արհմիության ղեկավար Ֆիլիպ Մարտինեսը ուրբաթ օրը BFM հեռուստաալիքին  ասել է.«Արհմիությունների հետ իշխանությունների ներկայացուցիչների խորհրդակցելու կապակցությամբ հայտարարությունները   «բացարձակ սուտ են»։

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հանդիպել էր արհմիությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու կառավարության կենսաթոշակային բարեփոխումների կարևոր կետերը։

Արհմիություններն ընդգծել են, որ եթե կառավարության կողմից իրենց պահանջները չկատարվեն՝ 2023 թվականի հունվարին բողոքի նոր ակցիաներ կանցկացնեն։