Թուրքիայում դեմ են առաջիկա նախագահական ընտրություններում Էրդողանի թեկնածության առաջադրմանը
Թուրքիայի կառավարության ընդդիմադիր ճամբարը գալիք նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիբ Էրդողանի թեկնածությունն անօրինական է համարել։
2023 թվականին այս երկրի նախագահական ընտրություններում Արդարություն և զարգացում կուսակցության թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը ընտրողներին կոչ է արել իր օգտին քվեարկել ընտրություններում։ Այս հայտարարություններն արժանացել են իշխանության ընդդիմադիր ճամբարի արձագանքին։
Իրանի ռադիոհերուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Թուրքիայի կառավարության ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները երկուշաբթի օրը՝ ի պատասխան Էրդողանի թեկնածության առաջադրման, այն որակեցին որպես երկրի սահմանադրությանը և ընտրական օրենքին հակասող քայլ։
Ընդդիմադիրները անընդունելի են համարել մեկ անձի կողմից ավելի քան երկու ժամկետ նախագահությունը զբաղեցնելու օրենքները։
«Դավա» կուսակցության խոսնակ Իդրիս Շահինը հայտարարելով, որ Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն՝ Էրդողանի թեկնածությունն առաջադրվելու հնարավորություն չկա, ասել է.«Էրդողանը կարծես թե խորհրդարանականներից խնդրում է նախագահական ընտրությունները վերանայել, բայց մենք թույլ չենք տա Էրդողանին մտնել ընտրությունների ասպարեզ»։
Իշխող կուսակցությունը և Էրդողանամետ մյուս կուսակցությունները, այդ թվում՝ «Ազգայնական շարժում կուսակցությունը» նախքան Թուրքիայի համակարգը խորհրդարանականից նախագահականի փոխելը Էրդողանի նախագահության առաջին շրջանը չեն համարում։
Թուրքիայի նախագահական ընտրությունները կկայանան 2023 թվականի մայիսի 14-ին։