Մակրոնը պահանջել է՝ նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ԱՄՆ-ից
Ֆրանսիայի նախագահը կոչ է արել նվազեցնել Եվրոպայի կախվածությունն ԱՄՆ-ից։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հորդանանից Ֆրանսիա վերադառնալու ճանապարհին ասել է.«Եվրոպան պետք է ավելի վճռական դեր խաղա Հյուսիսատլանտյան դաշինքում (ՆԱՏՕ) և նվազեցնի իր կախվածությունը ԱՄՆ-ից»:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը եվրոպական երկրներից վճռական պատասխան էր պահանջել գնանկման ամերիկյան օրենքի մասին։
Ավելի վաղ Էմանուել Մակրոնն ԱՄՆ կատարած այցի ժամանակ նախազգուշացրել էր, որ ամերիկյան ընկերություններին սուբսիդիաներ տրամադրելու հարցում երկրի պաշտպանողական քաղաքականությունը ճեղք կառաջացնի արևմտյան երկրներում։
Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահը խստորեն քննադատել է ֆրանսիական ընկերությունների դեմ ԱՄն-ի առևտրային պատերազմը։
Ֆրանսիայում տեղեկատվության և ազատությունների ազգային հանձնաժողովը տուգանել է ամերիկյան Microsoft ընկերությանը 60 միլիոն եվրոյով գովազդային «Քուքիներ»-ի չարտոնված օգտագործման համար։