Չավուշօղլուն և Բլինքենը հեռախոսազրույց են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i189820-Չավուշօղլուն_և_Բլինքենը_հեռախոսազրույց_են_անցկացրել
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Դեկտեմբեր 23, 2022 14:13 Asia/Tehran
  • Չավուշօղլուն և Բլինքենը հեռախոսազրույց են անցկացրել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hurriyet-ը:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա զարգացումները, «հացահատիկային համաձայնագրի» իրականացումը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը, F-16-երի գնումների գործընթացը։ Քննարկվել են նաև Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

armenpress.am