Ամանորյա տոներին ընդառաջ Բրիտանիայում ու Ֆրանսիայում աճում է գործադուլների ալիքը
https://parstoday.ir/hy/news/world-i189840-Ամանորյա_տոներին_ընդառաջ_Բրիտանիայում_ու_Ֆրանսիայում_աճում_է_գործադուլների_ալիքը
Ամանորին ընդառաջ գործադուլ են հայտարարել Բրիտանիայի սահմանային վերահսկողության գործակալության և Ֆրանսիայի երկաթուղու աշխատակիցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2022 04:28 Asia/Tehran
  • Ամանորյա տոներին ընդառաջ Բրիտանիայում ու Ֆրանսիայում աճում է գործադուլների ալիքը

Ամանորին ընդառաջ գործադուլ են հայտարարել Բրիտանիայի սահմանային վերահսկողության գործակալության և Ֆրանսիայի երկաթուղու աշխատակիցները:

Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ արդյունաբերական ոլորտում առկա սուր տարաձայնությունների և գնաճի պատճառով, Բրիտանիայի սահմանային վերահսկողության գործակալության աշխատակիցներն ուրբաթ օրը  գործադուլ են հայտարարել:   Ֆրանսիայի երկաթուղայինները նույնեպս աշխատավարձերի բարձրացման պահանջով գործադուլ են հայտարարել, որը տևելու է մինչև երկուշաբթի: Գործադուլը կարող է խոչընդոտել նախքան Սուրբծննդյան տոները քաղաքացիների ճամփորդություններին: Ֆրանսիայի ազգային երկաթուղին հայտարարել է, որ յուրաքանչյուր հինգ արագընթաց գնացքներից երկուսի չվերթը չեղարկվել է, ինչի հետևանքով տուժել է ավելի քան 200 հազար ուղևոր:Մյուս կողմից, Բրիտանական բուժքույրերի արհմիությունը հայտարարել է, որ գործադուլ է սկսելու այս տարվա վերջին՝  շարունակվող տնտեսական և քաղաքական ցնցումների պատճառով։Բրիտանիայի փոստի աշխատակիցները, բուժաշխատողները, վարորդ հրահանգիչները և գնացքների վարորդները նույնպես   գործադուլ են հայտարարել կամ մտադիր են գործադուլ անել այս շաբաթ: Նրանք հայտարարել են, որ աշխատավարձի բարձրացումը համարժեք չէ 10,7 տոկոս գնաճին: