Ապրիլին Թուրքիա ժամանած զբոսաշրջիկների թիվը ամենաքիչն է եղել վերջին 17 տարում
https://parstoday.ir/hy/news/world-i18997-Ապրիլին_Թուրքիա_ժամանած_զբոսաշրջիկների_թիվը_ամենաքիչն_է_եղել_վերջին_17_տարում
Թուրքիա ժամանած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը ապրիլին կրճատվել է 28 տոկոսով: Այս ցուցանիշի անկման տեմպը երկրում ամենակտրուկն է եղել վերջին 17 տարում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2016 04:00 Asia/Tehran
  • Ապրիլին Թուրքիա ժամանած զբոսաշրջիկների թիվը ամենաքիչն է եղել վերջին 17 տարում

Թուրքիա ժամանած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը ապրիլին կրճատվել է 28 տոկոսով: Այս ցուցանիշի անկման տեմպը երկրում ամենակտրուկն է եղել վերջին 17 տարում:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը` վերջին անգամ զբոսաշրջային հոսքի նման անկում Թուրքիայում գրանցվել է 1999-ին, երբ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը արտասահմանցիների մի շարք առևանգումներ իրականացրեց Թուրքիայի իշխանությունների կողմից իրենց առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալությունից հետո:

Ապրիլ ամսին Թուրքիա է ժամանել 1.74 մլն հանգստացող, մինչդեռ 2015-ին այդ նույն ժամանակահատվածում ժամանել էր 2.43 օտարերկրացի զբոսաշրջիկ: Նշվում է, որ ռուս զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 80 տոկոսով:

tert.am

28/5/2016