Ապրիլին Թուրքիա ժամանած զբոսաշրջիկների թիվը ամենաքիչն է եղել վերջին 17 տարում
Մայիս 28, 2016 04:00 Asia/Tehran
Թուրքիա ժամանած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը ապրիլին կրճատվել է 28 տոկոսով: Այս ցուցանիշի անկման տեմպը երկրում ամենակտրուկն է եղել վերջին 17 տարում:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը` վերջին անգամ զբոսաշրջային հոսքի նման անկում Թուրքիայում գրանցվել է 1999-ին, երբ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը արտասահմանցիների մի շարք առևանգումներ իրականացրեց Թուրքիայի իշխանությունների կողմից իրենց առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալությունից հետո:
Ապրիլ ամսին Թուրքիա է ժամանել 1.74 մլն հանգստացող, մինչդեռ 2015-ին այդ նույն ժամանակահատվածում ժամանել էր 2.43 օտարերկրացի զբոսաշրջիկ: Նշվում է, որ ռուս զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 80 տոկոսով:
tert.am
28/5/2016
Պիտակ