Գործադուլի կոչ Ֆրանսիայի մասնավոր հատվածի բժիշկներին
Ֆրանսիայում մի արհմիություն խնդրել է մասնավոր հատվածի բժիշկներին փակել իրենց գրասենյակները՝ խորհրդատվության վճարները բարձրացնելու և աշխատանքային պայմանները բարելավելու համար:
Ֆրանսիայի «Բժիշկներ վաղվա համար» արհմիությունը մասնավոր հատվածի բժիշկներին խնդրել է դեկտեմբերի 26-ից, մինչև հունվարի 2-ը դադարեցնել աշխատանքը։
«Բժիշկները վաղվա համար» արհմիության խոսնակ Նոել Կարիկլեն ափսոսանք է հայտնել, որ բժիշկները ստիպված են եղել փակել իրենց գրասենյակները՝ իրենց բողոքը բարձրաձայնելու համար և հայտարարել, որ սա մասնավոր հատվածի բժիշկների վերջին զգուշացումն է ողջ բժշկական համակարգի փլուզման դեմ։
Չնայած առողջապահական ոլորտի մասնագետներին ուղղված իշխանությունների «սուրբ միության» կոչին՝ որպեսզի հանդարտեցնեն իրավիճակը հիվանդանոցում, որը տուժել է Covid, Բրոնխիոլիտ և գրիպ համաճարակից, այս արհմիությունը զերծ չի մնալ գործադուլի կոչերից:
Ֆրանսիայում աճող գնաճի և կյանքի ծախսերի հետ մեկտեղ Ֆրանսիայի տարբեր ոլորտների, այդ թվում՝ բժշկության և երկաթուղային տրանսպորտի հազարավոր աշխատակիցներ, բազմիցս գործադուլ են հայտարարել:
Վերջին ամիսների ընթացքում տնտեսական պայմանները վատթարացել են եվրոպական երկրների մեծ մասում, և այդ միտումը շարունակվում է։