Euronews France. Թուրքայի վարչապետն ավելի շատ է ծառայում իր նախագահին
https://parstoday.ir/hy/news/world-i19009-euronews_france._Թուրքայի_վարչապետն_ավելի_շատ_է_ծառայում_իր_նախագահին
Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմն ավելի շատ է ծառայում իր նախագահին: Այս մասին ասված է Euronews France-ի տեսանյութում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2016 05:29 Asia/Tehran
  • Euronews France. Թուրքայի վարչապետն ավելի շատ է ծառայում իր նախագահին

Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմն ավելի շատ է ծառայում իր նախագահին: Այս մասին ասված է Euronews France-ի տեսանյութում:

Նա ներկայացրեց մի կառավարություն, որը կազմված է նախագահին հավատարիմ եւ երկրում նախագահի իշխանության ավելի շատ կենտրոնացման ձգտող մարդկանցից:

«Ամենամեծ պարտականությունը, որ ունենք եւ որի մասին հայտարարել է կուսակցությունը (իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցություն - խմբ.), Սահմանադրության փոփոխությունն է, որպեսզի այն լավագույնս համապատասխանի ընտրված նախագահին եւ նրա ժողովրդին»,- ստանձնելով պաշտոնը՝ հայտարարեց Յըլդըրըմը:

14 տարի իշխանության գլուխ կանգնելուց հետո Էրդողանն անհամբերությամբ սպասում է Թուրքիայում իր ուժն ամրապնդելու հնարավորությանը:

Հրապարակման համաձայն, ընդդիմադիր Ազգայնական շարժում կուսակցությունը, որը նոր առաջնորդ է փնտրում, համագումար հրավիրեց, որպեսզի հնարավորինս մեծացնի ռեժիմի խստացման դեմ պայքարին հասարակական աջակցությունը: