Թուրքիայի նախագահին խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ Նոբելյան մրցանակի համար առաջադրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։
Թուրքիայի խորհրդարանը, անկախ Ղարաբաղում Բաքվի և Երևանի միջև լարվածության սրման գործում Ռեջեփ Թայիփ Էրդողանի դերակատարությունից, նրան առաջադրեց որպես խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու՝ ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի պատճառով:
Չորեքշաբթի օրը Թուրքիայի միլի մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենթուփն ասել է.«Ես նախագահ Էրդողանին առաջադրել եմ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար։ Ես ուղարկել եմ այս առաջարկը։ Մյուս երկրները նույնպես կունենան իրենց առաջարկները»:
Հատկանշական է, որ Էրդողանի աջակցությամբ ադրբեջանական բանակը Ղարաբաղի խնդրի շուրջ սրեց հակամարտությունը Հայաստանի հետ, ինչը հանգեցրեց Ղարաբաղյան Երկրորդ պատերազմին։ Թուրքիան այս պատերազմում Բաքվին զենքի հիմնական մատակարարներից էր և լիովին աջակցում էր Ադրբեջանին: