Ֆրանսիացիներին կտրամադրվեն կտրոններ՝ վառելափայտ գնելու համար
Դեկտեմբեր 29, 2022 08:33 Asia/Tehran
Ուկրաինայիում Ռուսաստանի իրականացրած ռազմական գործողությունների պատճառով այդ երկրի նկատմամբ կիրառված պատժամիջոցների շրջանակում ռուսական գազից, նավթից ու ածուխից հրաժարվելու հետևանքով, Եվրոպան հայտնվել է աննախադեպ էներգետիկ ճգնաժամի մեջ:
Եվրոպական երկրներում գրանցվել է էներգակիրների գների աճ և մայրցամաքին սպառնում է ապաարդյունաբերականացումը:
Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդել են, որ կառավարությունը 50-200 եվրո արժեքով կտրոններ կտրամադրի այն քաղաքացիներին, ովքեր իրենց տները ջեռուցում են փայտով:
Գումարի չափը կախված կլինի քաղաքացիների եկամտից: Ծրագրով նախատեսում է օգնություն տրամադրել 2.6 միլիոն տնային տնտեսությունների:
Պիտակ