Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները
https://parstoday.ir/hy/news/world-i190246-Մոսկվայում_հանդիպել_են_Ռուսաստանի_Սիրիայի_և_Թուրքիայի_պաշտպանության_նախարարները
Դեկտեմբերի 28-ին Մոսկվայում եռակողմ բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Շոյգուի, Ալի Մահմուդ Աբասի և Հուլուսի Աքարի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2022 13:56 Asia/Tehran
  •  Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները

Դեկտեմբերի 28-ին Մոսկվայում եռակողմ բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Շոյգուի, Ալի Մահմուդ Աբասի և Հուլուսի Աքարի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Զուգահեռաբար հանդիպում է տեղի ունեցել երեք երկրների հետախուզության ղեկավարների՝ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի, Թուրքիայի հետախուզության վարչության պետ Հաքան Ֆիդանի և Սիրիայի ռազմական հետախուզության վարչության պետ Ռաֆիք Շահադի միջև։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը նշել է հանդիպումների կառուցողական բնույթը և հայտարարել այս ձևաչափով փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտության մասին՝ ի շահ Սիրիայում իրավիճակի հետագա կայունացման։

Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն իր կայքում հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել են «սիրիական ճգնաժամը, փախստականների խնդիրը և Սիրիայում բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում համատեղ ջանքերը»։

tert.am