Հազարավոր պաղեստինցիներ բողոքի ցույց են անցկացրել Բենիամին Նեթանյահուի՝ վարչապետ նշանակվելու դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i190276-Հազարավոր_պաղեստինցիներ_բողոքի_ցույց_են_անցկացրել_Բենիամին_Նեթանյահուի_վարչապետ_նշանակվելու_դեմ
Օկուպացված Պաղեստինցի հազարավոր բնակիչներ Քնեսեթի շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացրել վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2022 07:55 Asia/Tehran
  • Հազարավոր պաղեստինցիներ  բողոքի ցույց են անցկացրել Բենիամին Նեթանյահուի՝ վարչապետ նշանակվելու դեմ

Օկուպացված Պաղեստինցի հազարավոր բնակիչներ Քնեսեթի շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացրել վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ:

Հինգշաբթի օրը Քնեսեթը քվեարկել է Նեթանյահուի առաջարկած կաբինետի օգտին և նա պաշտոնապես դարձել է ռեժիմի վարչապետը:

Ցուցարարները Նեթանյահուին անվանել են ստախոս և մտահոգություն հայտնել ռեժիմի ամենաաջակողմյան կաբինետի կողմից դատական համակարգն  անարդյունավետ դարձնելուն կամ քաղաքացիների դեմ ուղղված օրենքների ընդունման կապակցությամբ:

Նշվում է, որ Նեթանյահուն ձևավորել է ռեժմի պատմության մեջ ամենածայրահեղական  կաբինետը:

Նեթանյահուն, ով անձամբ անձցնում է մի քանի կոռուպցիոն դատական գործերով, բանտից ազատավելու նպատակով, դաշինք է կազմել այնպիսի մարդկանց հետ, ովքեր զբաղվում են գողությամբ, կոռուպցիայով, ահաբեկչությամբ և ռասիստ են: Նեթանյահուի այս քայլն առթել է ընդդիմության բողոքի ձայնը, թե՛ ռեժիմի ներսում, թե՛ դրանից դուրս: 

Քաղաքագետները համոզված են, որ ծայրահեղ աջերի և հարեդիների ներկաությունը Նեթանյահուի կաբինետում կնպաստի ներքին ճգնաժամի և պառակտումների ընդլայնմանը,  ծայրահեղ կոշտ քաղաքականությանն օկուպացված տարածքներում, Հորդանանի գետի արևմտյան ափին, Երուսաղեմում ու Գազայում բնկավող պաղեստինցիների նկատմամբ, իսկ մյուս կողմից կսրի լարվածությունը տարածաշրջանում: