Բինալի Յըլդըրըմը հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/world-i19033-Բինալի_Յըլդըրըմը_հաջորդ_շաբաթ_պատրաստվում_է_այցելել_Ադրբեջան
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այցելելու է Ադրբեջան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2016 09:07 Asia/Tehran
  • Բինալի Յըլդըրըմը հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Ադրբեջան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այցելելու է Ադրբեջան:

Այդ մասին այսօր հայտնել է Թուրքիայի կառավարությունը:

Կառավարությունում ընդգծել են, որ Թուրքիայի վարչապետի այցն Ադրբեջան տեղի է ունենալու հունիսի 1-ին:

Ակնկալվում է, որ Թուրքիայի վարչապետը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: Բինալի Յըլդըրըմը Թուրքիայի վարչապետ է նշանակվել մայիսի 20-ին: Ադրբեջան այցելելը Յըլդըրըմի համար կդառնա Թուրքիայի վարչապետի պաշտոնում արտասահմանյան առաջին այցը: