2022թ աշխարհի հզոր երկրների թվում Իրանը 18-րդն է
Ըստ ամերիկյան կայքի՝ 2022թ աշխարհի հզոր երկրների թվում Իրանը 18-րդն է: US News պարբերականի կայքը ներկայացրել է 2022 թվականին երկրների դասակարգման ցուցակը՝ ուժի տարբեր բաղադրիչների տեսանկյունից, որում Իրանը 85 երկրների շարքում զբաղեցնում է 18-րդ տեղը։
Yous News ամսագիրն Իրանը ներկայացրել է որպես Արևմտյան Ասիայի ամենամեծ տնտեսություններից և ամենամեծ թվով՝ 86 միլիոն բնակչություն ունեցող երկիր: Պարբերականը գրել է, որ Արևմտյան Ասիայում իր ռազմավարական դիրքի և նավթի ու այլ բնական պաշարների առատության պատճառով, Իրանը երկար ժամանակ եղել է համաշխարհային տերությունների ուշադրության կենտրոնում:
Նշելով, որ Իրանն իրականացնում է միջուկային խաղաղ ծրագիր, պարբերականը գրել է. «Թեհրանն ունի նավթի համաշխարհային պաշարների մոտ 10%-ը և ՕՊԵԿ հիմնադիր անդամ է: Երկրի գյուղատնտեսական, արդյունաբերական և սպասարկման ոլորտները նույնեպս ուշադրության արժանի են»:
Ցուցակում ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան և Մեծ Բրիտանիան զբաղեցրել են առաջինից հինգերորդ հորիզոնականները։