2022թ աշխարհի հզոր երկրների թվում Իրանը 18-րդն է
https://parstoday.ir/hy/news/world-i190482-2022թ_աշխարհի_հզոր_երկրների_թվում_Իրանը_18_րդն_է
Ըստ ամերիկյան կայքի՝ 2022թ աշխարհի հզոր երկրների թվում Իրանը 18-րդն է: US News պարբերականի կայքը ներկայացրել է 2022 թվականին երկրների դասակարգման ցուցակը՝ ուժի տարբեր բաղադրիչների տեսանկյունից, որում Իրանը 85 երկրների շարքում զբաղեցնում է 18-րդ տեղը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2023 08:42 Asia/Tehran
  • 2022թ աշխարհի հզոր երկրների թվում Իրանը 18-րդն է

Ըստ ամերիկյան կայքի՝ 2022թ աշխարհի հզոր երկրների թվում Իրանը 18-րդն է: US News պարբերականի կայքը ներկայացրել է 2022 թվականին երկրների դասակարգման ցուցակը՝ ուժի տարբեր բաղադրիչների տեսանկյունից, որում Իրանը 85 երկրների շարքում զբաղեցնում է 18-րդ տեղը։

Yous News ամսագիրն Իրանը ներկայացրել է որպես Արևմտյան Ասիայի ամենամեծ տնտեսություններից և ամենամեծ թվով՝ 86 միլիոն բնակչություն ունեցող երկիր: Պարբերականը գրել է, որ Արևմտյան Ասիայում իր ռազմավարական դիրքի և նավթի ու այլ բնական պաշարների առատության պատճառով, Իրանը երկար ժամանակ եղել է համաշխարհային տերությունների ուշադրության կենտրոնում:
Նշելով, որ Իրանն իրականացնում է միջուկային խաղաղ ծրագիր, պարբերականը գրել է. «Թեհրանն ունի նավթի համաշխարհային պաշարների մոտ 10%-ը և ՕՊԵԿ  հիմնադիր անդամ է: Երկրի գյուղատնտեսական, արդյունաբերական և սպասարկման ոլորտները նույնեպս ուշադրության արժանի են»: 
Ցուցակում ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան և Մեծ Բրիտանիան զբաղեցրել են առաջինից հինգերորդ հորիզոնականները։