Ուլյանով. Իրանը ճիշտ է ասում, որ բանակցությունների գնդակը Արևմուտքի դաշտում է
https://parstoday.ir/hy/news/world-i190528-Ուլյանով._Իրանը_ճիշտ_է_ասում_որ_բանակցությունների_գնդակը_Արևմուտքի_դաշտում_է
Միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը հաստատել է Թեհրանի դիրքորոշումը պատժամիջոցների վերացման բանակցությունների վերաբերյալ և գրել, որ Իրանը բազմիցս հայտարարել է Վիեննայի բանակցություններն ավարտելու պատրաստակամության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2023 08:45 Asia/Tehran
  • Ուլյանով. Իրանը ճիշտ է ասում, որ բանակցությունների գնդակը Արևմուտքի դաշտում է

Միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը հաստատել է Թեհրանի դիրքորոշումը պատժամիջոցների վերացման բանակցությունների վերաբերյալ և գրել, որ Իրանը բազմիցս հայտարարել է Վիեննայի բանակցություններն ավարտելու պատրաստակամության մասին։

Վիեննայում ամիսներ տեւած ինտենսիվ բանակցություններից հետո պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները հասել են մի փուլի, որ եթե ԱՄՆ-ը որպես ՀԳՀԾ-ն խախտող կողմ ընդունի Իրանի ողջամիտ պահանջները և կայուն ու հուսալի համաձայնագրի ձևավորման անհրաժեշտ կետերը, վերջնական պայմանավորվածություն ձեռք կբերվի:

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը թվիթերյան իր էջում գրել է.«Վերջերս Իրանը մի քանի անգամ հաստատեց իր պատրաստակամությունը՝ ավարտել Վիեննայում ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունները և ճիշտ հայտարարեց, որ գնդակը Արևմուտքի դաշտում է»։