Ուլյանով. Իրանը ճիշտ է ասում, որ բանակցությունների գնդակը Արևմուտքի դաշտում է
Միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը հաստատել է Թեհրանի դիրքորոշումը պատժամիջոցների վերացման բանակցությունների վերաբերյալ և գրել, որ Իրանը բազմիցս հայտարարել է Վիեննայի բանակցություններն ավարտելու պատրաստակամության մասին։
Վիեննայում ամիսներ տեւած ինտենսիվ բանակցություններից հետո պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները հասել են մի փուլի, որ եթե ԱՄՆ-ը որպես ՀԳՀԾ-ն խախտող կողմ ընդունի Իրանի ողջամիտ պահանջները և կայուն ու հուսալի համաձայնագրի ձևավորման անհրաժեշտ կետերը, վերջնական պայմանավորվածություն ձեռք կբերվի:
«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը թվիթերյան իր էջում գրել է.«Վերջերս Իրանը մի քանի անգամ հաստատեց իր պատրաստակամությունը՝ ավարտել Վիեննայում ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունները և ճիշտ հայտարարեց, որ գնդակը Արևմուտքի դաշտում է»։