Ռուսաստանի Դումայի խոսնակ. Մոսկվայի ակտիվների բռնագրավումը երկրներին խրախուսում է խախտել օրենքները
Պատասխանելով ուկրաինական պատերազմի պատրվակով Ռուսաստանի ակտիվները բռնագրավելու Գերմանիայի կառավարության պատրաստակամության մասին հայտարարությանը, ՌԴ Դումայի խոսնակն ասել է, որ այդ գործողությունը կարող է այլ երկրներին ստիպել անտեսել միջազգային օրենքները։
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ի պատասխան ռուսական ակտիվները բռնագրավելու Գերմանիայի կառավարության պատրաստակամության հայտարարության, ՌԴ Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հինգշաբթի նախազգուշացրել է, որ եթե Բեռլինը նման քայլի դիմի, Մոսկվան իրավունք ունի համապատասխան քայլեր ձեռնարկել Գերմանիայի և այլ երկրների դեմ։
Բլումբերգը գրել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցի կառավարությունն իր դաշնակիցների հետ միասին՝ պատրաստ են օգտագործել Ռուսաստանից միլիարդավոր եվրոյի բռնագրավված ակտիվները ՝ օգնելու վերականգնել Ուկրաինան, եթե հնարավոր լինի լուծել նրա իրավական խնդիրները։
Եվրամիությունը բռնագրավել է Ռուսաստանի կենտրոնական բանկի պահուստների մոտ 300 միլիարդ եվրո (311 միլիարդ դոլար): Նաև մոտ 19 միլիարդ եվրոյի չափով պատժամիջոցների ենթարկված ռուս գործարարների և սեփականատերերի ունեցվածքը Եվրամիության տրամադրության տակ է։