Թուրքիան Բաքվին առաջարկել է կործանիչների համատեղ արտադրություն սկսել
https://parstoday.ir/hy/news/world-i190932-Թուրքիան_Բաքվին_առաջարկել_է_կործանիչների_համատեղ_արտադրություն_սկսել
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավարը հայտնել է, որ Անկարան Բաքվին առաջարկել է կործանիչների համատեղ արտադրություն սկսել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2023 06:48 Asia/Tehran
  • Թուրքիան Բաքվին առաջարկել է կործանիչների համատեղ արտադրություն սկսել

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավարը հայտնել է, որ Անկարան Բաքվին առաջարկել է կործանիչների համատեղ արտադրություն սկսել:

Fars-ը, հղում անելով Trend News-ին, հաղորդում է, որ  Իսմայիլ Դեմիրը կիրակի օրը հայտարարել է. «Թուրքիայի դռները բաց են տարբեր մակարդակներում, պաշտպանական-արդյունաբերական նախագծերում բարեկամ երկրների մասնակցության համար, քանի որ նման գործընկերությունը շահավետ կլինի բոլոր կողմերի համար»:
Թուրքական ԱԹՍ-ներ, այդ թվում՝ Բայրաքթար ԱԹՍ_ներ արտադրող «Բայքար» ընկերության,  գործադիր տնօրեն Սելջուկ Բայրաքթարը  վերջերս հայտարարել է, որ ընկերությունը նախատեսում է կառուցել ուլտրաձայնային կործանիչ ԱԹՍ։
Հատկանշական է, որ Ուկրաինայի պաշտպանական ընկերությունների ասոցիացիայի ղեկավար Սերգեյ Փաշինսկին վերջերս հայտարարել է, որ Թուրքիայի ԱԹՍ-ների մարտունակությունը թույլ է, քանի որ դրանք այրահեղ խոցելի են ՀՕՊ համակարգերի նկատմամբ: