Ֆրանսիայում նավթարդյունաբերության արհմիությունները սպառնացել են գործադուլ անել
Ֆրանսիայի նավթարդյունաբերության արհմիությունները սպառնացել են լայնածավալ գործադուլներ անել, եթե կառավարության կենսաթոշակային բարեփոխումների քաղաքականությունը շարունակվի:
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը մամուլի ասուլիսում հայտարարեց կենսաթոշակային համակարգի բարեփոխման վիճահարույց ծրագրի մասին՝ հայտարարելով կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու մասին։
«Ֆրանս Պրես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկրի նավթարդյունաբերության արհմիությունները հինգշաբթի օրը գործադուլ են հայտարարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի դեմ և սպառնացել փակել նավթավերամշակման գործարաններն ու գազալցակայանները։
«Աշխատանքի համընդհանուր համադաշնություն» (CGT) արհմիության ազգային համակարգող Էրիկ Չելլինին ասել է, որ հայտարարված գործադուլները կաջակցվեն ֆրանսիական բոլոր արհմիությունների կողմից՝ ընդդեմ Մակրոնի կենսաթոշակային բարեփոխումների:
Ֆրանսիայի կառավարության կենսաթոշակային օրենքում փոփոխություններ կատարելու վիճահարույց օրինագծում այս երկրում կենսաթոշակային տարիքը ի սկզբանե պետք է բարձրացվեր մինչև 65 -ի, սակայն արհմիությունների և կուսակցությունների խիստ ընդդիմանալու արդյունքում այս տարիքը վերջապես հայտարարվեց 64 տարեկան։