Անկարայում Շվեդիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i191190-Անկարայում_Շվեդիայի_դեսպանը_կանչվել_է_ԱԳՆ
Ի նշան բողոքի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարի հրապարակման դեմ, հինգշաբթի օրը, Անկարայում Շվեդայի դեսպանը կանչվել է ԱԳՆ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2023 07:37 Asia/Tehran
  •  Անկարայում Շվեդիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Ի նշան բողոքի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարի հրապարակման դեմ, հինգշաբթի օրը, Անկարայում Շվեդայի դեսպանը կանչվել է ԱԳՆ:

Ավելի վաղ, թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Էրդողանի ծաղրանկարը կախվել է Ստոկհոլմի քաղաքապետարանի շենքի մոտ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ այդ քայլն «ահաբեկչության քարոզչություն է», որն իրականացրել են ՔԲԿ-ի կամ քրդական այլ զինյալ խմբավորումների կողմնակիցները:

Անկարան խստորեն դատապարտել է այդ «զզվելի արարքը» և այդ կապակցությամբ իր բողոքը հայտնել Շվեդիայի դեսպանին։

Թուրքիայում համոզված են, որ այս քայլը հակասում է Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ Անկարայի համաձայնությանը, ինչպես նաև քուրդ զինյալների դեմ պայքարելու դիմաց  ՆԱՏՕ-ին վերոնշյալ  երկու երկրների անդամակցության համար ստանձնած պարտավորությանը:

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ իր երկիրը չի կարող կատարել  ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Թուրքիայի բոլոր պահանջները։