ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է Պանամայի նեղուցում ներկայություն ունենալու Իրանի մտադրությանը
https://parstoday.ir/hy/news/world-i191212-ԱՄՆ_Պետդեպարտամենտն_արձագանքել_է_Պանամայի_նեղուցում_ներկայություն_ունենալու_Իրանի_մտադրությանը
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն արձագանքել է Պանամայի նեղուցում գտնվելու Իրանի մտադրությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2023 08:33 Asia/Tehran
  •  ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է Պանամայի նեղուցում ներկայություն ունենալու Իրանի մտադրությանը

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն արձագանքել է Պանամայի նեղուցում գտնվելու Իրանի մտադրությանը:

Sputnik-ի փոխանցմամբ՝ Նեդ Փրայսը հինգշաբթի օրը հայտարարել է. «Մենք տեղյակ ենք Իրանի ռազմածովային ուժերի այս մտադրության մասին»:

Նա հավելել է. «Մենք շարունակում ենք հետևել Իրանի քայլերին ու հայտարարություններին՝ կապված արևմտյան կիսագնդում իր ռազմական ներկայությունն ընդլայնելու մտադրության հետ»։

Օրերս, ԻԻՀ ՌԾՈՒ հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին հայտարարել էր. «Բանակի նավատորմը ներկա է եղել աշխարհի բոլոր ռազմավարական նեղուցներում: Մենք ներկա չենք  միայն 2 նեղուցներում, սակայն այս տարի պլանավորում ենք ներկայություն հաստատել դրանցից մեկում Պանամայի նեղուցում»: