Վենեսուելայի նախագահն առաջարկել է Ռուսաստանի և Չինաստանի հետ կոալիցիա կազմել
Վենեսուելայի նախագահը առաջարկել է Լատինական Ամերիկայում Ռուսաստանի և Չինաստանի դաշնակիցները քաղաքական և տնտեսական կոալիցիա կազմեն:
Russia al-Youm հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր երկրի Ազգային ժողովին առաջարկել է Լատինական Ամերիկայում Ռուսաստանի և Չինաստանի դաշնակիցները քաղաքական առանցք կազմեն։
Նիկոլաս Մադուրոն ընդգծել է, որ ինքը այդ մասին խոսել է իր բրազիլացի, կոլումբիացի և արգենտինացի գործընկերների՝ Լուիս Ինասիո դա Սիլվայի, Գուստավո Պետրոյի և Ալբերտո Ֆերնանդեսի հետ հեռախոսազրույցում։
Վենեսուելայի նախագահը նաև հայտնել Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի ջանքերն ի մի բերելու և նոր դարաշրջան ստեղծելու մասին՝ նպատակ ունենալով իրականացնել քաղաքական և տնտեսական կոալիցիա:
Նիկոլաս Մադուրոն հավելել է. -«Այս կոալիցիան կդառնա Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ ուժ ձևավորելու նոր առանցք»։