Թուրքիայի արտգործնախարարն այցելելու է ԱՄՆ՝ F16 կործանիչներ գնելու նպատակով
https://parstoday.ir/hy/news/world-i191416-Թուրքիայի_արտգործնախարարն_այցելելու_է_ԱՄՆ_f16_կործանիչներ_գնելու_նպատակով
Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է մոտ ապագայում մեկնելու է ԱՄՆ և հույս հայտնել ԱՄՆ-ից F-16 կործանիչներ և դրանց մասերը գնելու վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2023 14:31 Asia/Tehran
  • Թուրքիայի արտգործնախարարն այցելելու է ԱՄՆ՝ F16 կործանիչներ գնելու նպատակով

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է մոտ ապագայում մեկնելու է ԱՄՆ և հույս հայտնել ԱՄՆ-ից F-16 կործանիչներ և դրանց մասերը գնելու վերաբերյալ։

Չավուշօղլուն ասել է, որ այս շաբաթ ԱՄՆ այցի ընթացքում կխորհրդակցի այդ երկրի իշխանությունների հետ՝  F-16 կործանիչներ գնելու հարցի շուրջ։

Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ այս շաբաթվա վերջը կմեկնի Վաշինգտոն՝ չնշելով այցի ստույգ ժամկետը։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, որը ցանկանում է գնել 40 F-16 ինքնաթիռներ, շուրջ երեք ամիս առաջ ռազմական պատվիրակություն է ուղարկել Վաշինգտոն՝ քննարկելու այս հարցը։

Երկու օր առաջ Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հաղորդել է, որ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը կախված է՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցի հետ Անկարայի համաձայնությունից։

Թուրքիան ևս Ֆինլանդիայի և Շվեդիայի այդ ցանկության իրագործումը պայմանավորել է նրանով, որ այդ երկրներն ընդդիմանան Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անդամներին ու համախոհներին։ Ըստ Թուրքիայի՝ ՔԲԿ-ն ահաբեկչական խմբավորում է, և այլ երկրներ պետք է կանխեն այդ կուսակցության անդամների գործունեությունը։