Թուրքիայի արտգործնախարարն այցելելու է ԱՄՆ՝ F16 կործանիչներ գնելու նպատակով
Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է մոտ ապագայում մեկնելու է ԱՄՆ և հույս հայտնել ԱՄՆ-ից F-16 կործանիչներ և դրանց մասերը գնելու վերաբերյալ։
Չավուշօղլուն ասել է, որ այս շաբաթ ԱՄՆ այցի ընթացքում կխորհրդակցի այդ երկրի իշխանությունների հետ՝ F-16 կործանիչներ գնելու հարցի շուրջ։
Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ այս շաբաթվա վերջը կմեկնի Վաշինգտոն՝ չնշելով այցի ստույգ ժամկետը։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, որը ցանկանում է գնել 40 F-16 ինքնաթիռներ, շուրջ երեք ամիս առաջ ռազմական պատվիրակություն է ուղարկել Վաշինգտոն՝ քննարկելու այս հարցը։
Երկու օր առաջ Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հաղորդել է, որ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը կախված է՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցի հետ Անկարայի համաձայնությունից։
Թուրքիան ևս Ֆինլանդիայի և Շվեդիայի այդ ցանկության իրագործումը պայմանավորել է նրանով, որ այդ երկրներն ընդդիմանան Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անդամներին ու համախոհներին։ Ըստ Թուրքիայի՝ ՔԲԿ-ն ահաբեկչական խմբավորում է, և այլ երկրներ պետք է կանխեն այդ կուսակցության անդամների գործունեությունը։