Էրդողան. Ղարաբաղում մեզ փորձեցին «անհարմար դրության» մեջ դնել
https://parstoday.ir/hy/news/world-i191592-Էրդողան._Ղարաբաղում_մեզ_փորձեցին_անհարմար_դրության_մեջ_դնել
«Մեր երկիրն այսօր քննադատում են նրանք, ովքեր անհաջող փորձ են արել Թուրքիային խճճել Սիրիայում, խայտառակել Ղարաբաղում և փակուղու մեջ դնել Էգեյան ծովում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2023 16:11 Asia/Tehran
  • Էրդողան. Ղարաբաղում մեզ փորձեցին «անհարմար դրության» մեջ դնել

«Մեր երկիրն այսօր քննադատում են նրանք, ովքեր անհաջող փորձ են արել Թուրքիային խճճել Սիրիայում, խայտառակել Ղարաբաղում և փակուղու մեջ դնել Էգեյան ծովում»:

Ինչպես հաղորդում է Anadolu-ն, այդ մասին չորեքշաբթի ասել է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։

Նախագահն ուշադրություն է հրավիրել հակաթուրքական շրջանակների ձգտումների վրա՝ նսեմացնել երկրի ձեռքբերումների նշանակությունը, այդ թվում՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության։

Որպես օրինակ՝ քաղաքական գործիչը բերել է Թուրքիայում անօդաչու թռչող սարքերի առաջատար արտադրողներից մեկի՝ Baykar-ի հասցեին հնչող քննադատությունը։

Թուրք առաջնորդի խոսքով, հակառակ ԱԹՍ արտադրող ընկերության դեմ ուղղված արշավին, Baykar-ն այսօր այնքան շատ պատվերներ է ստանում, որ ընկերության արտադրական հզորությունը լիովին բեռնված է, և մատակարարումները նախատեսվում են 4-5 տարի առաջ։ «Նրանք, ովքեր երեկ հրաժարվեցին Թուրքիային անօդաչու թռչող սարքեր մատակարարել, այժմ դիմում են Անկարային՝ դրանք գնելու համար»,- ասել է նա։

armenia.az