Մոհամմադ Շթայե. Պաղեստինի մուսուլմանները և քրիստոնյաները ընդհանուր ճակատագիր ունեն
Հունվար 19, 2023 15:54 Asia/Tehran
Պաղեստինի ինքնավար վարչակազմի վարչապետն ասել է. Պաղեստինում մուսուլմաններն ու քրիստոնյաներն ունեն ընդհանուր ճակատագիր:
Պաղեստինյան «Մաա» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Պաղեստինի ինքնավար վարչակազմի վարչապետ Մոհամմադ Շթայեն երեկ գիշեր ելույթ է ունեցել հայկական օրացույցով Ամանորի կապակցությամբ և Բեթղեհեմում գտնվող «Սուրբծննդյան» եկեղեցում մի խումբ հայերի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Հայերը մյուս պաղեստինցիների նման տառապել են գաղթի դժվարություններով, և Պաղեստինի ժողովուրդը՝ և՛ մուսուլմանները, և՛ քրիստոնյաներն ունեն ընդհանուր ճակատագիր»:
Շթայեն հայերին կոչ է արել մնալ Պաղեստինում և չգաղթել,որպեսզի Պաղեստինի հասարակությունն առանձնանա իր մշակութային ու կրոնական կազմով:
Պիտակ