Թուրքիայի պաշտպանության նախարարը կրկին քննադատել է Շվեդիային և Ֆինլանդիային
https://parstoday.ir/hy/news/world-i191882-Թուրքիայի_պաշտպանության_նախարարը_կրկին_քննադատել_է_Շվեդիային_և_Ֆինլանդիային
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կրկին անդրադարձել է Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցին և քննադատել այս երկրներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2023 15:45 Asia/Tehran
  • Թուրքիայի պաշտպանության նախարարը կրկին քննադատել է Շվեդիային և Ֆինլանդիային

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կրկին անդրադարձել է Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցին և քննադատել այս երկրներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Habertürk-ը:

«Շվեդիան և Ֆինլանդիան ցանկանում են համագործակցել ՆԱՏՕ-ի հետ՝ պաշտպանելու իրենց պետությունները, բայց մենք  էլ  ցանկանում ենք նրանց օգնությունը ահաբեկչության դեմ պայքարում։ Նրանք մեզանից աջակցություն են խնդրում իրենց անվտանգությունն ապահովելու համար, սակայն ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում մեր խնդրանքները մերժվում են»,-ասել է թուրք նախարարը։

Աքարը նշել է, որ իրենց համար անընդունելի է  Ղուրանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ անհարգալից  վերաբերմունքի առնչությամբ  Շվեդիայի անգործությունը։

«Նրանք ստոր, ամոթալի գործողություններ են անում մեր նախագահի, Ղուրանի, մեր դրոշի, սուրբ արժեքների դեմ։ Եվ մենք չենք կարող ընդունել նրանց անգործությունն ու լռությունը նման բաների վերաբերյալ։ Մեր դիրքորոշումը պարզ է: Մենք ակնկալում ենք, որ նրանք վերջ դնեն սրան և կատարեն իրենց պարտավորությունները մեր հանդեպ»,- ասել է նա: