ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով սպանվել են երեք աղջիկներ
ԱՄՆ-ում հերթական մահացու հրաձգությունն է տեղի ունեցել: Տեխասի Գալենա Պարկում զինված անձը սպանել է երեք դեռահաս աղջիկների։
Ամերիկյան իշխանությունները կիրակի երեկոյան հայտարարել են, որ միջադեպը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Հյուսթոնի արվարձաններից մեկում, և դրա հետևանքով սպանվել են 19, 14 և 13 տարեկան երեք աղջիկներ։
Հյուսթոնի Հարիս շրջանի շերիֆ Էդ Գոնսալեսի խոսքով՝ հարձակվողը 38 տարեկան է, և նախքան հարձակումը նա զգուշացրել է երկու աղջիկների՝ 12 տարեկան և 1 տարեկան, փախչել այնտեղից։ Վերջիններս հիվանդանոց են ընդունվել վախի և կյանքին վտանգ սպառնացող վնասվածքների պատճառով։
Գոնսալեսը չի ներկայացրել հարձակվողի դրդապատճառը:
ԱՄՆ-ում հրազենի կիրառման հետևանքով մահացությունների թիվը հասել է վերջին 30 տարում ամենաբարձր մակարդակին: