Չավուշօղլուն պատասխանել է Պուտինի՝ հարաբերությունները կարգավորելու մասին արած հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/world-i19393-Չավուշօղլուն_պատասխանել_է_Պուտինի_հարաբերությունները_կարգավորելու_մասին_արած_հայտարարությանը
Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին արած հայտարարությանը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հանդիպմանը առաջարկել է ռուսական կողմի հետ ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որտեղ կքննարկվեն այն քայլերը, որոնք Ռուսաստանը սպասում է Թուրքիայից: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով «Milliyet» թերթի կայքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2016 13:25 Asia/Tehran
  • Չավուշօղլուն պատասխանել է Պուտինի՝ հարաբերությունները կարգավորելու մասին արած հայտարարությանը

Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին արած հայտարարությանը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ հանդիպմանը առաջարկել է ռուսական կողմի հետ ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որտեղ կքննարկվեն այն քայլերը, որոնք Ռուսաստանը սպասում է Թուրքիայից: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով «Milliyet» թերթի կայքին:

«Պուտինն ասում է` քայլ ենք սպասում: Մենք էլ ասում ենք, որպեսզի կարողանանք կատարել այդ քայլերը, եկեք համատեղ աշխատանքային խումբ ստեղծենք: Թող նրանք երկխոսեն, անհրաժեշտ քայլերի մասին ծրագրեր առաջարկեն: Ըստ նրանց ցանկության` կարող ենք և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական ձևաչափով քննարկել մեր կատարելիք քայլերը և ընդհանուր հայտարարի գալ», - ասել է Չավուշօղլուն:

Նշենք, որ Հունաստանում Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը` պայմանով, որ Անկարան պետք է անի առաջին քայլը:

armedia.am/

30/5/2016