Տասնյակ հազարավոր ուղևորների անորոշ վիճակը Ամերիկայում
https://parstoday.ir/hy/news/world-i194032-Տասնյակ_հազարավոր_ուղևորների_անորոշ_վիճակը_Ամերիկայում
ԱՄՆ-ի մի քանի կարևոր նահանգներում ձյան ծանր տեղումների ուսառցակալման հետևանքով այդ երկրի ներքին ու միջազգային օդանավակայանների ելքի ու մուտքի չվերթների չեղարկմամբ տասնյակ հազարավոր ուղևորներ հայտնվել են անորոշ վիճակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2023 08:54 Asia/Tehran
  • Տասնյակ հազարավոր ուղևորների անորոշ վիճակը Ամերիկայում

ԱՄՆ-ի մի քանի կարևոր նահանգներում ձյան ծանր տեղումների ուսառցակալման հետևանքով այդ երկրի ներքին ու միջազգային օդանավակայանների ելքի ու մուտքի չվերթների չեղարկմամբ տասնյակ հազարավոր ուղևորներ հայտնվել են անորոշ վիճակում:

Հինգշաբթի առավոտյան CNN-ի հաղորդման համաձայն, ըստ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալների, չորեքշաբթի կեսօրից առնվազն 2770 մուտքային և ելքային միջազգային թռիչքներ հետաձգվել են առատ ձյան և համատարած սառնամանիքի պատճառով։

Համաձայն այս զեկույցի՝ ներքին և միջազգային օդանավակայանների ելքային ու մուտքային ավելի քան 1434 չվերթերի չեղարկումը տասնյակ հազարավոր ուղևորների մատնել է անորոշ դրության:

Ընդհանուր առմամբ չեղարկված 1434 չվերթից առնվազն 416 չվերթ կապված է Մինեսոտա նահանգի St. Paul միջազգային օդանավակայանի հետ։

Ձմեռային փոթորկի արագությունը որոշ շրջաններում հասնում է ժամում մոտ հարյուր կիլոմետրի, և սպասվում է, որ ջերմաստիճանը կհասնի մինուս 50 աստիճան Ֆարենհեյթի:

Կանխատեսվում է նաև, որ Կալիֆորնիա նահանգում էլեկտրաէներգիայի բաշխման ցանցի ընդհատման պատճառով միլիոնավոր մարդկանց տները կմթագնեն, մարդիկ կկրեն սաստիկ ցրտահարություն։