Տասնյակ հազարավոր ուղևորների անորոշ վիճակը Ամերիկայում
ԱՄՆ-ի մի քանի կարևոր նահանգներում ձյան ծանր տեղումների ուսառցակալման հետևանքով այդ երկրի ներքին ու միջազգային օդանավակայանների ելքի ու մուտքի չվերթների չեղարկմամբ տասնյակ հազարավոր ուղևորներ հայտնվել են անորոշ վիճակում:
Հինգշաբթի առավոտյան CNN-ի հաղորդման համաձայն, ըստ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալների, չորեքշաբթի կեսօրից առնվազն 2770 մուտքային և ելքային միջազգային թռիչքներ հետաձգվել են առատ ձյան և համատարած սառնամանիքի պատճառով։
Համաձայն այս զեկույցի՝ ներքին և միջազգային օդանավակայանների ելքային ու մուտքային ավելի քան 1434 չվերթերի չեղարկումը տասնյակ հազարավոր ուղևորների մատնել է անորոշ դրության:
Ընդհանուր առմամբ չեղարկված 1434 չվերթից առնվազն 416 չվերթ կապված է Մինեսոտա նահանգի St. Paul միջազգային օդանավակայանի հետ։
Ձմեռային փոթորկի արագությունը որոշ շրջաններում հասնում է ժամում մոտ հարյուր կիլոմետրի, և սպասվում է, որ ջերմաստիճանը կհասնի մինուս 50 աստիճան Ֆարենհեյթի:
Կանխատեսվում է նաև, որ Կալիֆորնիա նահանգում էլեկտրաէներգիայի բաշխման ցանցի ընդհատման պատճառով միլիոնավոր մարդկանց տները կմթագնեն, մարդիկ կկրեն սաստիկ ցրտահարություն։