ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնել է Բաքու
https://parstoday.ir/hy/news/world-i194310-ՌԴ_ԱԳ_նախարար_Սերգեյ_Լավրովը_մեկնել_է_Բաքու
Լուր թիվ 1Տարածաշրջանային խնդիրների և Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ փաստաթղթի  քննարկման նպատակով, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը մեկնել է Բաքու: 
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 28, 2023 04:28 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնել է Բաքու

Լուր թիվ 1Տարածաշրջանային խնդիրների և Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ փաստաթղթի  քննարկման նպատակով, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը մեկնել է Բաքու: 

Այցի շրջանակում, Լավրովն այսօր կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այցը տեղի է ունենում  երկու երկրների միջև 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված երկկողմ համագործակցության համաձայնագրի առաջին տարեդարձին։
Այցի ընթացքում Լավրովն Ադրբեջանի պաշտոնյաների հետ կքննարկի երկկողմ հետաքրքրություն ներկայացնբող հարցերի շրջանակ, ինչպես նաև կանդրադառնա միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի իրականացմանը: