Կրեմլ. Մոսկվան չի հրաժարվի Ռուսաստանին կցված տարածքներից
https://parstoday.ir/hy/news/world-i194374-Կրեմլ._Մոսկվան_չի_հրաժարվի_Ռուսաստանին_կցված_տարածքներից
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեքշաբթի օրն ասաց, որ 2022 թվականին երկրին կցված այս չորս շրջանները վերաբերում են Ռուսաստանի ներքին գործերին, և եթե Ուկրաինան ընդունի այդ չորս շրջանների միացումը Ռուսաստանին, Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ ՝ պատերազմն ավարտելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2023 15:07 Asia/Tehran
  • Կրեմլ. Մոսկվան չի հրաժարվի Ռուսաստանին կցված տարածքներից

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեքշաբթի օրն ասաց, որ 2022 թվականին երկրին կցված այս չորս շրջանները վերաբերում են Ռուսաստանի ներքին գործերին, և եթե Ուկրաինան ընդունի այդ չորս շրջանների միացումը Ռուսաստանին, Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ ՝ պատերազմն ավարտելու համար:

2022 թվականի սեպտեմբերի 23-ից 27-ը Դոնեցկում և Լուգանսկում, Զապորոժիայում և Խերսոնում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներ են անցկացվել։ Այս շրջանների բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել Ռուսաստանին միանալուն։

2022 թվականի սեպտեմբերի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և այս չորս շրջանների ղեկավարները ստորագրեցին Մոսկվային միանալու մասին համաձայնագիրը։

2022 թվականի հոկտեմբերի 4-ին Վլադիմիր Պուտինը հաստատել է այդ շրջանները Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու մասին պայմանագրերի մասին օրենքները։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը վերջերս հայտարարեց, որ Մոսկվայի հետ բանակցություններ սկսելու համար Կիեւի ամենակարեւոր պայմանը Ուկրաինայի ողջ տարածքից իր ուժերի դուրսբերումն է։

Սակայն Մոսկվան պնդում է, որ բանակցություններ վարելու համար կենտրոնանում է միայն իր պայմանների և ողջախոհության վրա։