Մեկնաբանություն- Դատապարտվել է այլ երկրների ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունը
Մեքսիկայի նախագահը քննադատել է անկախ երկրների գործերին միջամտելու ԱՄՆ-ի «վատ սովորությունը» և ասել. «Ամերիկացիները, վատ սովորության համաձայն, միշտ միջամտում են իրենց չվերաբերվող գործերին»։
Անդրադառնալով Պերուի ճգնաժամում ԱՄՆ-ի դերին, Անդրես Մանուել Լոպես Օբրադորն ասել է. «Եթե նրանք ցանկանում են շարունակել նույն քաղաքականությունը, պետք է զբաղվեն Պերուում տեղի ունեցածով, քանի որ ԱՄՆ դեսպանն այնտեղ հեղաշրջման կազմակերպիչների խորհրդականն է»։
Ավելի վաղ, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից այդ երկրի ՀԿ-ների ֆինանսավորմանն, Օբրադորը դա որակել էր որպես Սպիտակ տան «միջամտողական» արտաքին քաղաքականություն, որը «հետամնաց գաղութային քաղաքականության մաս է և ժամանակավրեպ»:
Օբրադորը հայտարարել է, որ Մեքսիկայի կառավարությունը «ժողովրդավարական ճանապարհով և ժողովրդի կամքով» ձևավորված «օրինական կառավարություն» է, իսկ նման քայլերը հեղինակազրկում են միջամտողական քաղաքականություն որդեգրած երկրներին:
ԱՄՆ-ն բացահայտորեն աջակցում է Մեքսիկայում ընտրկան օրենքի բարեփոխման դեմ բողոքող ցուցարարներին, և Մեքսիկայի նախագահն այդ դիրքորոշումը հայտնել է՝ արձագանքելով ցուցարարներին աջակցելու մասին Պետդեպարտամենտի հայտարարությանը:
Օբրադորը նաև քննադատել է ամերիկյան Wall Street Journal-ին՝ «ընդդիմադիրների երթին ութ սյունակ նվիրելու և լուսանկարների» համար և հայտարարել, որ թերթը պաշտպանում է աշխարհում տնտեսական ուժի մաֆիան։
Լատինական Ամերիկայի տարածաշրջանի նկատմամբ Միացյալ Նահանգների միջամտողական քաղաքականության վերաբերյալ Մեքսիկայի նախագահի հայտարարությունը պետք է քննարկել, հաշվի առնելով «Մոնրոյի դոկտրինը», որին Միացյալ Նահանգները հետևում է վերջին 200 տարիների ընթացքում:
Վաշինգտոնի միջամտությունները Լատինական Ամերիկայում՝ «Մոնրոյի դոկտրինի» հիմամբ
19-րդ դարից սկսած, «Մոնրոյի դոկտրինի» հիմամբ, ԱՄՆ-ն Լատինական Ամերիկան համարել է իր ետնաբակը: «Մոնրոյի դոկտրինն» Ամերիկա մայրցամաքի քաղաքականությանն օտար տերությունների ցանկացած միջամտություն համարում է պոտենցիալ սպառնալիք Միացյալ Նահանգների դեմ և Վաշինգտոնին հնարավորություն տալիս վերահսկողություն իրականացնել Լատինական Ամերիկայի երկրների նկատմամբ:
ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն անդրադառնալով դոկտրինին, հայտարարել է, որ Լատինական Ամերիկան Վաշինգտոնի մասնավոր ազդեցության ոլորտն է, հավելելով. ««Մոնրոյի դոկտրինի» նպատակներն իրականացնելու համար, ԱՄՆ-ն իրավունք ունի միջամտել Լատինական Ամերիկայի ներքին գործերին»:
Փաստորեն, Վաշինգտոնը դեռ իրեն համարում է Լատինական Ամերիկայի տերը, հետևաբար, մշտապես թշնամական մոտեցում է ցուցաբերել և այս տարածաշրջանի առաջնորդներին ու ձախ կառավարությունների նկատմամբ, որոնք գործում են հակառակ իր ցանկության և շահերի ու փորձել տապալել նրանց: Իսկ դա վկայում է ԱՄՆ-ի ամբարտավան էության մասին:
Սակայն Վենեսուելայի, Կուբայի, Նիկարագուայի և Բոլիվիայի դեպքում այս քաղաքականությունը ձախողվել է, իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Մեքսիկան, Կոլումբիան, Բրազիլիան, Արգենտինան և Չիլին, ձախ նախագահները, ովքեր հանդես են գալիս ընդդեմ Վաշինգտոնի ցանկությունների, դատապարտում են Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ի վարած միջամտողական քաղաքականությունը:
Նրանք պահանջում են, որպեսզի ԱՄՆ-ն դադարեցնի այս տարածաշրջանում իր միջամտողական քաղաքականությունը: