Թուրքիայի քրդական կուսակցությունը հրաժարվել է ստորագրել հակահայկական հայտարարության տակ
https://parstoday.ir/hy/news/world-i19471-Թուրքիայի_քրդական_կուսակցությունը_հրաժարվել_է_ստորագրել_հակահայկական_հայտարարության_տակ
Թուրքիայի խորհրդարանի 3 կուսակցություններ Գերմանիայի Բունդեսթագի օրակարագում գտնվող Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը դատապարտող հայտարարություն են արել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2016 05:47 Asia/Tehran
  • Թուրքիայի քրդական կուսակցությունը հրաժարվել է ստորագրել հակահայկական հայտարարության տակ

Թուրքիայի խորհրդարանի 3 կուսակցություններ Գերմանիայի Բունդեսթագի օրակարագում գտնվող Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը դատապարտող հայտարարություն են արել։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի «Արդարություն եւ զարգացում» (AKP), «Ժողովրդա–հանրապետական» (CHP) եւ «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի քվեարկության հետ կապված։ Ինչպես միշտ, այս անգամ եւս քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը հրաժարվել է ստորագրել հակահայկական հայտարարության տակ։

Հիշյալ հայտարարության մեջ նշվել է, թե Բունթեսթագում հայկական բանաձեւի անցկացումը վտանգելու է թուրք–գերմանական դաշնակցական եւ բարեկամական հարաբերությունները։

Նշենք, որ Գերմանիայի Բունթեսթագում հունիսի 2–ին քվեարկության է դրվելու «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին» վերնագիրը կրող բանաձեւը: