ՄԱԿ. Կանայք պատերազմի առաջին զոհերն են
https://parstoday.ir/hy/news/world-i194886-ՄԱԿ._Կանայք_պատերազմի_առաջին_զոհերն_են
ՄԱԿ-ի ԱԽ նիստի մասնակիցները հայտարարել են, որ կանայք պատերազմի առաջին զոհերն են և միշտ երկրորդական դեր են խաղում դիվանագիտական բանակցություններում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2023 08:29 Asia/Tehran
  • ՄԱԿ. Կանայք պատերազմի առաջին զոհերն են

ՄԱԿ-ի ԱԽ նիստի մասնակիցները հայտարարել են, որ կանայք պատերազմի առաջին զոհերն են և միշտ երկրորդական դեր են խաղում դիվանագիտական բանակցություններում։

Երեքշաբթի օրը կայացած նիստում, մասնակիցները նշել են, որ  չնայած կազմակերպության 2000 թվականին ընդունված բանաձևին, որն աջակցում է զինված հակամարտությունների շրջաններում ապրող կանանց և կարևորում նրանց ներկայությանը խաղաղ գործընթացներում, կանայք դեռևս պատերազմի առաջին զոհերն են:
ՄԱԿ-ի կանանց հարցերով պատասխանատու  Սիմա Սամի Բահուսը, ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» հանդիպման ժամանակ ասել է. «Վերջին քսան տարիների ընթացքում մենք տեսանք  տղամարդկանց և կանանց միջև հավասարության հասնելու առաջին նշանները»: