Մադուրո. ԱՄՆ-ն անկում է ապրում
Հայտարարլով 2024թ կայանալիք նախագահական ընտրությունների մասին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն քննադատել է Լատինական Ամերիկայի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը, նշելով. «Միացյալ Նահանգներն անկում է ապրում: Այդ երկրի վարած բոլոր քաղաքականություններն անկումային են»:
Մադուրոն հայտարարել է. «ԱՄՆ-ն անկում է ապրում և այդ երկիրը ոչինչ չունի առաջարկելու Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի բնակիչներին: Նրանց վարած բոլոր քաղաքականությունները հետընթաց են ապրում»:
ԱՄՆ-ի անկման հարցն արդեն վաղուց է արծարծվում միջազգային հարաբերություննեում և քաղաքական հայտարարություններում:
Ընդդիմադիրները համոզված են, որ աշխարհում ԱՄՆ-ի հեգեմոնիան նվազում է, ինչը տեսանելի է ոչ միայն կոշտ ուժի, այլ նաև փափուկ ուժի ոլորտում:
Վերջին տասնամյակների ընթացքում աշխարհի շատ երկրների քաղաքացիների կարծիքն ԱՄՆ-ի նկատմամբ բացասական է և Միացյալ Նահանգները, որ նախկինում աշխարհի ամենասիրված երկրներից էր, այժմ հայտնվել է ամենաչսիրվածների թվում: