Վիեննայում բացված ցուցահանդեսում ներկայացվել են թմրանյութերի դեմ պայքարի ոլորտում Իրանի ձեռքբերումները
https://parstoday.ir/hy/news/world-i195296-Վիեննայում_բացված_ցուցահանդեսում_ներկայացվել_են_թմրանյութերի_դեմ_պայքարի_ոլորտում_Իրանի_ձեռքբերումները
ՄԱԿ-ի Թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 66-րդ նիստի շրջանակում, Վիեննայում բացված ցուցահանդեսում ներկայացվել են նաև թմրանյութերի դեմ պայքարի ոլորտում Իրարնի ձեռքբերումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2023 06:30 Asia/Tehran

ՄԱԿ-ի Թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 66-րդ նիստի շրջանակում, Վիեննայում բացված ցուցահանդեսում ներկայացվել են նաև թմրանյութերի դեմ պայքարի ոլորտում Իրարնի ձեռքբերումները:

Հանձնաժողովի նիստի մասնակիցներին ներկայացվել է թմրանյութերի դեմ պայքարի ոլորտում Իրրանի ձեռքբերումների մասին պատմող գիրքը: 
Տաղավարում ներկայացվել են նաև անցած տարի թմրանյութերի դեմ պայքարում զոհված իրանցի  ոստիկանների, ինչպես նաև Իրանի զբոսաշրջային վայրերի լուսանկարները: 
Երեքշաբթի օրը Պակիստանի թմրամիջոցների հարցերով նախարար Նավաբզադա Շազին Բուգթին այցելել է Իրանի տաղավար, որտեղ ԻԻՀ թմրամիջոցների դեմ պայքարի շտաբի գլխավոր քարտուղար Իսկանդար Մոմենին ներկայացրել է այս չարաբաստիկ երևույթի դեմ պայքարում Իրանի փորձը: 
Նա ասել է. «2022 թվականին Իրանը հայտնաբերել է մոտ 716 տոննա թմրամիջոց և հոգեմետ նյութեր, այդ թվում՝ 540 տոննա ափիոն, 76 տոննա հաշիշ, 30 տոննա հերոին և մորֆին և 30 տոննա մետամֆետամին և այդ արդյունքը ձեռք է բերվել նաև մի խումբ ոստիկանների կյանքի գնով»: