Ֆրանսիայում կենսաթոշակային օրենքի փոփոխության դեմ բողոքի ցույցերը շարունակվում են
Մարտ 15, 2023 06:43 Asia/Tehran
Ֆրանսիայում կենսաթոշակային օրենքի փոփոխության դեմ բողոքի ցույցերը շարունակվում են: Հավաքարարների գործադուլի հետևանքով, Փարիզի փողոցներում կուտակվել է ավելի քան 500 տոննա աղբ:
Ավելի քան մեկ շաբաթ, քաղաքում աղբահանություն չի իրականացվում, ինչի հետևանքով այն կուտակվել է փողոցներում:
Քաղաքապետարանն աջակցել է առողջապահության ոլորտի ցուցարարներին, որոնք պահանջում են, որպեսզի Մակրոնը հետ կանչի կենսաթոշակային բարեփոխումների օրենքը: